ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն աջակցում էին Հայաստանի դիրքորոշմանը. Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն աջակցում էին Հայաստանի դիրքորոշմանը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերը գտնվում են այստեղ, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Փարիզում»,- ասել է Հաջիեւը։

Նա նշել է, որ այդ խաղաղության համար, լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է նայի դեպի տարածաշրջանի ներսը, շարունակի բանակցություններն Ադրբեջանի հետ. «Ադրբեջանը բարի մտադրություններ ունի։ Մեր երկրի ինքնիշխանությունը ապահովված է, տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս-քվո, եւ այդ ստատուս-քվոն լեգիտիմ է՝ հիմնված արդարության, միջազգային իրավունքի վրա։ Նախորդ ստատուս-քվոն, որն ստեղծել էր Հայաստանը՝ օկուպացնելով ադրբեջանական հողերը, պաշտպանում էին նաեւ Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, այն անարդար էր եւ անընդունելի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930