Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը և հայկական ԶԼՄ-ներին կոչ անում չշրջանառել օտարերկրյա քարոզչամեքենայի կեղծ թեզերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հարց․ Վերջին օրերին օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ ադրբեջանական, լուրեր են տարածվում, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ Այս լուրը տեղ է գտել նաև որոշ հայկական լրատվամիջոցներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Պատասխան․ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930