Բաժիններ՝

Արագածոտնի մարզում «Գազել»-ն արգելափակվել է ձյան մեջ․ 13 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել

Նոյեմբերի 20-ին, ժամը 20։49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաթուլ-Հացաշեն ավտոճանապարհին «GAZel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Գ․) և վարորդին ու 12 ուղևորներին ցուցաբերել համապատասխան օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930