Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել Բելառուսում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 25-ին երկրի խորհրդարանի ստորին պալատի, 2024 թվականի ապրիլի 4-ին վերին պալատի ընտրություններ նշանակելու մասին: Այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 20-ին ստորագրել է «Պատգամավորների ընտրություններ նշանակելու մասին» և «Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի ընտրություններ նշանակելու մասին» հրամանագրերը»,-հայտնում է պետության ղեկավարի կայքը։