
Վրաստանում գործազրկության մակարդակը չի փոխվել

2023 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը չի փոխվել նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ և կազմում է 15,6 տոկոս։ Ըստ aliq.ge-ի՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ազգային վիճակագրության ծառայությունը (Geostat)։
Geostat-ի տվյալներով՝ աշխատանքի ընդունվածների թիվն աճել է 29,3 հազարով (3,2 տոկոս) և հասել 943,2 հազարի, իսկ ինքնազբաղվածների թիվը նվազել է 21,5 հազարով (4,8 տոկոս) և կազմել 422,8 հազար։ Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվն աճել է 1,4 հազարով (0,6 տոկոս) և կազմել 252,2 հազար։
Ըստ տվյալների՝ գործազրկության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց շրջանում։ 2023 թվականի 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կանանց մոտ նշված ցուցանիշը նվազել է 0,2 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ` աճել 0,1 տոկոսային կետով և, համապատասխանաբար, կազմել 12,8 տոկոս և 17,7 տոկոս։