Ինչպես է Օզելը համբուրում Փերվին Բուլդանի ձեռքը. Թուրքիայում ընդդիմադիր ուժերի մերձեցումը` մամուլի ուշադրության կենտրոնում

Նոյեմբերի 20-ին թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում է մի տեսարան, որը կապված է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP-ՀԺԿ) կուսակցության նորընտիր նախագահ Օզգյուր Օզելի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես տարածվել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Օզելը համբուրում «HEDEP» թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (HEDEP) Վանի պատգամավոր Փերվին Բուլդանի ձեռքը:

Թուրքական մամուլում ուշագրավ է համարվել այն, որ Օզելը համբուրել է այն մարդու ձեռքը, ով 2021-ի ելույթներից մեկի ժամանակ Թուրքիան անվանել էր օկուպանտ երկիր, իսկ քրդերի համար պահանջել պետականություն:

Հատկանշական է որ Օզելի՝ դեպքի հետ կապված Twitter-յան գրառման մեջ տեղ են գտել «Խաղաղություն և եղբայրություն» արտահայտությունները:

Նշենք, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նոյեմբերի 19-ին մասնակցել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում անցկացված «Մի օպերային գիշեր» համերգին:

Ավելի վաղ Օզելն ու Բուլդանը նոյեմբերի 16-ին Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ազատ արձակման վերաբերյալ հայտնել էին իրենց բացասական վերաբերմունքը:

Տեսանյութեր

Լրահոս