ՆԳՆ ոստիկանությունից չեն հաստատում ռուսական տելեգրամյան ալիքների տեղեկությունը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացված չէ Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին: «Մենք նման տեղեկատվություն այս պահին չունենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Էդգար Ջանոյանը։

Ավելի վաղ ռուսական տելեգրամյան ալիքներն էին տեղեկացրել՝ Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ հավելելով, թե այս ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, և, որ Միհրան Պողոսյանն առաջիկայում  կարտահանձնվի։

Տեսանյութեր

Լրահոս