
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձևաչափերով նիստերի

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձևաչափերով նիստերի:
Ղրղզստանի նախագահի նստավայրում կայացել է վեհաժողովի խորհրդի նիստը:
Միաձայն խորհրդի նախագահ է վերընտրվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Բիշքեկում տեղի է ունեցել նաև ԱՊՀ ՄԽՎ 56-րդ լիագումար նիստը: