ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը և ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը կարևորել են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները:
Ըստ աղբյուրի՝ Ջո Ուիլսոնը, շնորհակալություն հայտնելով ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, կարևորել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներուժը:
Նշվում է, որ կոնգրեսականի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը: