Բաժիններ՝

ԱՄՆ-ն, Իսրայելը և ​​ՀԱՄԱՍ-ը մոտ են Գազայում մարտերը 5 օրով դադարեցնելու համաձայնությանը. The Washington Post

Միացյալ Նահանգները, Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտ են մարտերի հնգօրյա դադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելուն: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ կողմերը «մոտ են համաձայնության կնքմանը, որով Գազայի հատվածում մարտերի հնգօրյա դադարի դիմաց ազատ կարձակվեն պատանդ պահվող տասնյակ կանայք և երեխաներ»։

Հրատարակության աղբյուրները նշում են, որ պատանդների ազատ արձակումը կարող է սկսվել «մոտ օրերս»։

Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, «վեց էջանոց համաձայնագիրը» ենթադրում է, որ «հակամարտության բոլոր կողմերը կսառեցնեն ռազմական գործողությունները առնվազն հինգ օրով»։

Սպասվում է, որ ազատ կարձակվեն «239 պատանդից 50-ը կամ ավելին», նախատեսվում է, որ նրանք ազատ կարձակվեն «խմբաքանակով՝ յուրաքանչյուր 24 ժամը մեկ»։ Մարտական դադարը կօգտագործվի նաև Եգիպտոսից «մարդասիրական օգնության, ներառյալ վառելիքի մատակարարումը զգալիորեն մեծացնելու համար», նշում է WP-ն։

Պարբերականը պարզաբանում է, որ փաստաթուղթը համաձայնեցվել է Դոհայում՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ը ներկայացնող միջնորդների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցություններից հետո։ Նրա խոսքով՝ «մինչև վերջին պահը պարզ չէր՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում իր ռազմական գործողության ժամանակավոր դադարին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930