ՄԱԿ-ը չի մասնակցի Գազայում չհամաձայնեցված անվտանգության գոտիների ստեղծմանը
ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունները չեն մասնակցի Գազայի հատվածում «անվտանգ գոտիների» ստեղծմանը, քանի դեռ դրանք համաձայնեցված չեն հակամարտող բոլոր կողմերի միջև և ապահովված չէ մարդասիրական աշխատողների համար անվտանգ միջավայր։
Այդ մասին ասված է վերոհիշյալ գործակալությունների ղեկավարների հայտարարության մեջ:
«Ներկա պայմաններում Գազայի հատվածում միակողմանի «անվտանգ գոտիներ» ստեղծելու առաջարկները կարող են վնաս պատճառել խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հանգեցնել զանգվածային զոհերի, և պետք է մերժվեն»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի և այլ մասնագիտացված կազմակերպությունների ղեկավարները: