ՀՀ ԱԽ քարտուղարը Կանադայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:
Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-կանադական երկկողմ բազմոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ:
Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունում:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը: