
Մատվիենկոն վերընտրվել է

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այսօր ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում։
Նրա թեկնածությանն աջակցել են ԱՊՀ բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարները։ Միջոցառմանը 7 պատվիրակություն է մասնակցում Հայաստանից, Ռուսաստանից, Ադրվեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Տաջիկստանից։
Հայաստանից բացի, որը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, բոլոր երկրները ներկայացնում են խորհրդարանների խոսնակները. ՌԴ–ն` Վալենտինա Մատվիենկոն, Ադրբեջանը` Սահիբա Ալի կըզի Գաֆարովան, Բելառուսը` Նատալյա Կոչանովան, Ղազախստանը` Մաուլեն Աշիմբաևը, Ուզբեկստանը` Տանզիլյա Նարբաևան, Տաջիկստանը` Ռուստամ Էմոմալին։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կավարտվի վաղը` նոյեմբերի 17-ին։