«Ադրբեջանը միշտ հարգել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններին։

«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն այն կողմն է, որը սկսել է հիմնարար սկզբունքների հիման վրա հիմնված խաղաղության գործընթացը և խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ներառյալ՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, հաղորդակցության ուղիների բացում և այլն, պետքարտուղարի օգնականը ձեռնպահ մնաց նշելուց, որ վերջին երեք տարում այս ուղղություններով գործադրված ջանքերը խարխլվել և խոչընդոտվել են Հայաստանի կողմից։

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը միշտ հարգել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչը ևս մեկ անգամ հաստատվել է 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս