
Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աշոտյանի փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է, որ Աշոտյանի պաշտպանների ներկայացրած բողոքը դատարանը մերժել է։
«Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է, և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ»,- գրել է Մելիքյանը։
Նա հավելել է, որ փաստաբանական թիմը դատարանի կայացրած որոշումը դեռ չի ստացել։