Բաժիններ՝

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. գետից դուրս են բերել 4 տարեկան աղջնակի դի

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում երեխայի դի է դուրս բերվել գետից։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի փոխանցմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժինը ժամը 13:10-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Ծակքար գյուղով հոսող գետը 4 տարեկան աղջնակ է ընկել գետը, նրա դին դուրս են բերել քաղաքացիները։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Մարտունու քննչական բաժնում: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ Լ. Հ.-ն է, և, ըստ նախնական տեղեկությունների, նա անզգուշաբար ընկել է գետը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս