Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում և չի էլ լինելու։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության և այլ սոցիալական խնդիրների լուծմանը։

Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ Վահրամ Բալայանը կարևորել էր Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը։ Իսկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝ հայտարարելով, թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930