Բաժիններ՝

Իլոն Մասկը ստեղծել է Grok չատբոտը, որը մարտահրավեր է նետում ChatGPT-ին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ներկայացրել է իր սեփական արհեստական բանականության բոտը, որը մարտահրավեր կնետի ChatGPT-ին։ Ձեռնարկատերը հայտարարել է, որ իր բոտի նախատիպը գերազանցում է ChatGPT 3,5-ին մի քանի ցուցանիշներով։ Այս մասին հաղորդում է Time պարբերականը։

Ծրագիրը կոչվում է Grok և Մասկի xAI ընկերության առաջին արտադրանքն է։ Այն այժմ թեստավորվում է ամերիկացի սահմանափակ թվով օգտատերերի կողմից։

Ըստ ընկերության հայտարարության՝ Grok-ը մշակվում է Մասկին պատկանող X (նախկին Twitter) սոցիալական հարթակից վերցված տվյալների հիման վրա, և, հետևաբար, ավելի լավ է տեղեկացված վերջին զարգացումների մասին, քան ստատիկ տվյալների հավաքածուներով մյուս բոտերը։

Ամիսներ առաջ Իլոն Մասկը ստորագրել էր խնդրագիր՝ կոչ անելով դադարեցնել արհեստական բանականության մոդելների առաջխաղացումը՝ թույլ տալու մշակել անվտանգության համատեղ միջոցառումներ։

Օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրահանգ արհեստական բանականության վերահսկողության մասին, որի նպատակն է մշակել չափանիշներ անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս