
«Սիրահարվածը». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ իմ կողմից տարածված հայտարարության առիթ հանդիսացավ, աշխարհահռչակ իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Իոաննիսյանի, ներեցեք՝ Կիրակոսյանի կողմից կատարված գրառումը, որով նա, իբր դեմ է իմ դեմ առաջադրված մեղադրանքին։ Գրառման մեջ, նա նշում է ․
«Դատապարտում եմ Ավետիք Իշխանյանի անզուսպ ու, իմ կարծիքով, անպատասխանատու գրառումը»։ Սրանից հետո, նոր ձևեր է թափում՝ դադարեցնել քրեական հետապնդումը։Արտակին զգուշացրեցի հեռացնել գրառումը, բայց նա համառեց։ Ստիպված եմ բացահայտել այդ «սկզբունքային» հումանիստի իրական դեմքը։ Նա իր ղեկավարած կազմակերպությամբ տարիներով զբաղվել է հայ-ադրբեջանական հաշտեցմանը նվիրված սեմինար-քննարկումներով։ Նման մեկ հանդիպման ես էլ էի հրավիրված։ Արտակն իր ողջ մարմնով և հոգով քծնում էր ադրբեջանցի իր գործընկերներին։Այսինքն, հայ-ադրբեջանական բարեկամության անվան տակ, Արտակը փող էր վաստակում, ինչպես Գեորգի Վանյանը, Ստեփան Գրիգորյանը և ուրիշներ։ Իսկ մեկ անգամ Թբիլիսիում, ՄԱԿ-ի կազմակերպած մի միջոցառման ավարտին, Արտակը դիմելով մի ադրբեջանուհու, քծնողական ժպիտով ասաց․
-Դուք ճանաչու՞մ եք Նովելլային։
Նովելլան ճանաչված Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչ է և ինչպես մյուսները՝ վերահսկվող Ադրբեջանի գաղտնի ծառայությունների կողմից։ Նովելլան հայտնի է նաև , որպես հայատյաց գործիչ։ Նա եղել է ադրբեջանի բանակի ոգին բարձրացնող քարոզիչներից։
Ադրբեջանցի կինը պատասխանեց․
-Իհարկե ճանաչում եմ Նովելլային։
Հետևեց Արտակի լացակումած խոսքը․
-Խնդրում եմ, իմ ջերմ ողջույնները հաղորդել Նովելլային։ Նովելլայի միջոցով, ես սիրահարվեցի ադրբեջանցի ժողովրդին։
Ահա սրանց նմաններն են այսօրվա դավաճանների հենարանը։
Հ․ Գ․ Հեռացնում եմ ադրբեջանի ժողովրդին սիրահարված Արտակի գրառումը»։