ՊԵԿ ներկայիս շենքը կհանձնվի պետական գույքի կառավարմանը, կբացվի ՊԵԿ նոր շենք. Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց, որ մեր երկրում ԱԱՀ-ով, ՊԵԿ գնահատականով, շուրջ 120 մլրդ դրամի ստվեր կա:
«Այստեղ մեր կարողությունների զարգացման հարցն է կարևոր: Բնականաբար, չենք կարող հավակնել 100 տոկոս ստվերից դուրս տնտեսություն ունենալ, բայց ակնհայտ է, որ ստվերը կրճատման կարիք ունի»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հայտնելով, որ այս ուղղությամբ այժմ ուսումնասիրություններ են կատարվում:
Բադասյանն արձանագրեց, որ ՊԵԿ-ը, կենտրոնանալով բիզնեսի հարկման գործընթացի վրա, բավականին հետընթաց է գրանցել՝ հատկապես ֆիզիկական անձանց հարկման գործընթացից:
Նա խոսքով՝ հիմա աշխատանքներ են տարվում նաև Ֆիզիկական անձանց հարկման համակարգը ներդնելու ուղղությամբ:
Այժմ էլ, Բադասյանի խոսքով, հաշվի առնելով հատուկ մեխանիզմներով ու տեխնոլոգիական լուծումներով հարկերից խուսափելու օրինակները, նախապատրաստվում է հատուկ ստորաբաժանում, որը զբաղվելու է հենց այդ հարցերով:
Բադասյանն անդրադարձավ նաև ՊԵԿ-ի շենքի տեղափոխմանը։ Նա հայտնեց, որ ինչ-որ մի փուլում Խորենացու փողոցում գտնվող շենքը հանձնելու են ու տեղափոխվելու ԱՏԳ կենտրոնի շենք:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան