Բյուջեում տնտեսական աճին նպաստող գործոններն արտաքին են, կառավարությունը կապ չունի. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հերթական անգամ արձանագրեց, որ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված տնտեսական աճի պայմանները հիմնականում արտաքին պայմաններ են ու կառավարության գործունեության հետ կապ չունեն:

«Եթե փորձենք զտել՝ ներքին և արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, ու վերջին 5 տարվա կտրվածքով միջինացնենք արտաքին պայմանները, որքա՞ն կլիներ մեր տնտեսական աճը՝ հաշվի առնելով, որ տնտեսական աճի լոկոմոտիվ միշտ նշվում են պետական ծախսերը: Դրանց պետական կատարման մակարդակը խրոնիկ բավարար չէ»,- ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց Խաչատրյանը:

Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս, ինչից էլ կախված են կատարվող ներդրումները:

«Ես հիմա գնահատական չունեմ, թե աճի որ մասն է պայմանավորված արտաքին գործոններով, բայց եթե այս թեզից ելնենք, ապա կարող ենք ասել, որ արտաքին գործոնները նպաստել են մյուս հատվածի բարելավմանը»,- մեկնաբանեց Վահե Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս