
21-ամյա Կառլեն Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բաժին

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել և Սիսիանի բաժին է տեղափոխվել 21-ամյա Կառլեն Բ.-ն, որը հուլիսի 25-ից Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: