Բաժիններ՝

ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը 2023 թվականին կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թվականին, կանխատեսումներից մեկի համաձայն` կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում Միջազգային մաքսային համաժողովի ժամանակ։

«Կա առանձին կանխատեսում, որ կգերազանցենք 100 միլիարդ դոլարը (խմբ․՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը)», – ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Ինչպես նշել է Օվերչուկը, 2022 թվականի վերջին ասոցիացիայի երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է 84 մլրդ դոլարի: Նրա կարծիքով՝ միության շրջանակներում բարենպաստ պայմաններ են ստեղծվել հինգ երկրների գործարարության փոխգործակցության համար։

Այժմ ԵԱՏՄ-ն բաղկացած է հինգ պետություններից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031