Լեռնային Ղարաբաղին տրվող միջպետական վարկի գումարը հիմա այլ ծրագրերի համար կկարողանանք օգտագործել. Ֆինանսների նախարար

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկաներին ասաց, որ Կառավարությունը բյուջեի նախագիծը ներկայացրել է սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը։

«Բյուջեի ներկայացրած սցենարում մենք չունենք այն ամբողջական միջոցառումների ու ծրագրերի շրջանակը, որը պատրաստվում ենք իրագործել 2024 թվականին։ Ինչպես հավանաբար նկատել եք, մենք ընդամենը 10 մլրդ դրամ գումար ենք նախատեսել դրա համար՝ որպես այսպես մի սիմվոլիկ գումար, և ներկայումս մեր տարբեր նախարարություններ՝ սոցիալական և առողջապահության ոլորտների պատասխանատուներն աշխատում են այն հավելյալ ծրագրերի ու միջոցառումների վրա, որոնք մենք պետք է ներառենք 2024 թվականի բյուջեում։ Ճիշտ է, բյուջեի ներկայիս տարբերակը ներկայացված է 3,2 տոկոս դեֆիցիտով, բայց մեր պատկերացմամբ՝ այդ դեֆիցիտը կաճի մինչև 4,6 տոկոս, որպեսզի կարողանանք իրականացնել այդ բոլոր միջոցառումները։ Սա որևէ հավելյալ, ֆիսկալ այսպես ծանրաբեռնվածություն մեզ վրա չի ավելացնի, որովհետև մեր այսօրվա պատկերացումներով՝ այն գումարները, որոնք հատկացվում էին ԼՂ-ին՝ որպես միջպետական վարկ, այդ գումարներն այլևս կկարողանանք հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը։ Հույս ունենք, որ այդ գումարները դրա համար բավարար կլինեն»,- պարզաբանեց Ֆինանսների նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս