
Թող 2 անգամ մտածեն․ Սիմոնյանը` ՌԴ-ից ՀՀ իշխանություններին քննադատելու հակառակ էֆեկտի մասին

Ալեն Սիմոնյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ իրեն մշտապես պարկեշտ է պահել։
«Հայաստանը երբևէ իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս։
«Ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուներն ովքեր են, բայց թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելիս,- անդրադառնալով Ռուսական առաջին ալիքով եթեր հեռարձակված հաղորդմանը՝ ասել է Ալեն Սիմոնյանը,- ասվելացնելով, թե այդ հաղորդումն առաջին դեպքը չէ,- Ինչու, դա առաջին դե՞պքն էր․ նույն ԱԳՆ հայտարարությունը, թե վատ պարողին ինչն է խանգարում, նույն պրոպագանդայով զբաղվող անձանց հայտնի հայտարարությունները»։
Ինչ վերաբերում է Սիմոնյանի` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հասցեին «քարտուղարուհի» որակելուն, ապա նա նշել է, որ դրանում ոչ մի վիրավորական բան չի տեսնում: