Ենթադրելի է, որ Բրյուսելում հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի պատճառով. Սիմոնյան
Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկմանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ենթադրելի է, որ այն չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով։
«Մեր կողմից նման հայտարարություն չկա, կարելի է ենթադրություն անել, որ դա ադրբեջանական կողմից է»,- ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի` Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։
Հարցին` հնարավո՞ր է «3+3» ձևաչափն է խանգարել նման հանդիպման կայացմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարծում։
Նրա խոսքով` այդ ձևաչափը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը կարևոր է Հայաստանի համար։
«Կարծում եմ` պետք չէ ասել, որ միանշանակ Հայաստանը որևէ այլ տեղ չի քննարկելու խաղաղության գործընթացը, կամ տարածաշրջանի անվտանգությունը։ Դա սխալ կլինի, որովհետև, եթե չքննարկես տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների հետ, հո չե՞նք գնալու ասիական ֆորմատներում քննարկենք մեր տարածաշրջանը»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ «3+3» ֆորմատին ԱԺ նախագահը վերաբերում է որպես սկսնակ ֆորմատ։