
Վահագն Խաչատուրյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

Վահագն Խաչատուրյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում․ X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵՄ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Հայաստանի նախագահի և Եվրախորհրդարանի անդամների հետ խորությամբ քննարկել ենք Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության հետագա խորացմանը»,- գրել է Բալայանը։