
51-ամյա և 49-ամյա երկու բնակիչ գողացել են Մյասնիկյան գյուղի մի բնակչի երկու գառները

Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 11-ի մոտակայքում, Հացիկ գյուղի 51-ամյա և 49-ամյա երկու բնակիչ գողացել են Մյասնիկյան գյուղի մի բնակչի երկու գառները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունները հաստատվեցին: Հոկտեմբերի 16-ին գողություն կատարած տղամարդիկ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին բաժին: Նրանք խոստովանեցին, որ իրենք են գառները գողացել և 49-ամյա տղամարդու «ՎԱԶ-2106»-ով տեղափոխել:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: