
31-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 16-ին Ազատության պողոտայում հայտնաբերել և Արաբկիրի բաժին են տեղափոխել 31-ամյա Նարեկ Կ.-ին, որը հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: