Աֆղանստանում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հզոր երկրաշարժն է գրանցվել
Վաղ առավոտյան Աֆղանստանի Հերաթ նահանգում 6,3 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում Al Jazeera-ն։
Երկրաշարժի հասցրած վնասների մասին տեղեկությունները սահմանափակ են։ Ըստ Հերաթի նահանգապետի՝ ավելի վաղ տեղի ունեցած ցնցումների վայրերին մոտ գտնվող շրջաններում «հսկայական կորուստներ» են գրանցվել։ Առնվազն 80 մարդ վիրավորվել է, իսկ սողանքն արգելափակել է Հերաթ-Թորղունդի գլխավոր մայրուղին։
Հերաթում հոկտեմբերի 7-ին ևս մեկ 6,3 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որն առնվազն 2445 մարդու կյանք էր խլել։