Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տեղյակ է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալելու մասին և հետևում են իրավիճակին։
Միլլերը նշել է, որ Աղետների արձագանքման թիմը կհամակարգի Միացյալ Նահանգների հումանիտար արձագանքը։
Հայաստանի մասին չենք խոսում, այսպիսի էլիտայով հարց քննարկելն անիմաստ է:
«Ռուսաստանն այսօր համաշխարհային պատերազմի մեջ է ու շատ դժվար պատերազմի: Հիմա ի վիճակի չէ զորք ուղարկել Հայաստան ու օգնել Հայաստանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չօգնեց Արցախին, ինչը ենթադրում էր նաև օգնություն Հայաստանին։
Մենք պետք է գործադրենք մեր բոլոր ջանքերն ու հնարավորությունները նրան և մեր բոլոր հայրենակիցներին Բաքվի բանտերից հայրենիք վերադարձնելու համար:
Հանձնաժողովի նախորդ նախագահը՝ սենատոր Բոբ Մենենդեսը, մի քանի ամսով արգելափակել էր F-16-երի վաճառքը Թուրքիային՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թուրքական առարկությունների, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների և հարևան Հունաստանի օդային տարածքով թռիչքների պատճառով։
Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի հեղինակությունը և դեպքի միջազգային հնչեղությունը՝ սա առիթ է՝ նորից բարձրաձայնելու և պահանջելու առևանգված ու գերեվարված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը:
Չնայած իր դեմ սկսված ապատեղեկատվության արշավին՝ Ռուբենը հայրենասեր և բարերար է, ով շատ բան է արել հայ ժողովրդի համար։ Ահա մի քանի օրինակ՝ Տաթևի վանքի վերականգնումը, Դիլիջանում UWC դպրոցի ստեղծումը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծումը և շատ ուրիշներ։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շուրջ ստեղծված արտաքին-քաղաքական, անվտանգային և հումանիտար խնիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ավստրալիական Միության միջև հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիներ նախանշելու նպատակով՝ սեպտեմբերի 25-28-ը Հայաստան է այցելել ավստրալացի խորհրդարանականների պատվիրակություն՝ մասավորապես Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորներ Հուգ ՄըքԴերմոթը, Թիմ Ջեյմսը, Մարկ Քուրը, Մաթ Քրոսը, Սյուզան Չարթերը, Վիկտորիա նահանգի խորհրդարանի պատգամավոր Քիմ Վելսը և Անն-Մարի Հերմանսը։
Սարուշենից ոտքով, ռմբակոծության տակ փախել ենք Ստեփանակերտ՝ տատիս տուն. արցախցի երեխաներ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ հումանիտար հասանելիության կարևորությունը
Բերձորի միջանքում ադրբեջանական ուժերի կողմից ձերբակալվել է եւ Բաքու տեղափոխվել բարերար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Կալանավորվել է նաեւ Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Կառավարության անդամներ, լա՞վ եք քնում գիշերները։ Դուք եք ղեկավարման ղեկին եւ ոչ թե ռուսը, պորտուգալացին, ընդդիմությունը կամ ԱՄՆ-ն․ աղետալի է, պարոնա՛յք։
Սեպտեմբերի 28-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով ձերբակալվել էր։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար
ԱՄՆ-ն կարևոր է համարում միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և բավական լուրջ է տրամադրված այդ առումով։
Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ-ում եւ բավականին երկար է տեւել: Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուշ ժամի եկել է խորհրդարան ու մոտ 3 ժամ անց նոր հեռացել:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախի Հանրապետությունը, ռմբակոծությունը չդադարեց մինչեւ սեպտեմբերի 20-ը եւ դադարեց միայն այն բանից հետո, երբ Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի պայմաններն ու զենքերը վայր դրել։
Մինչ Արցախ Հանրապետությունը գուժում է իր կազմալուծման մասին, արցախցիները փորձում են հաղթահարել բռնագաղթի ճամփան ու եղելության հետեւանքները` Երեւանում դեռ ոչ մի կերպ չի լուծվում Երեւանի քաղաքապետի ընտրության շուրջ առկա թնջուկը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք:
Զուգահեռ նրա թիմակիցները սկսեցին հանրությանը «մատչելի բացատրել», որ դրա տակ իրենց առանց առաջնորդը հրաժարվել է ինքնորոշման իրավունքից և խնդրի կարգավորումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիթառ է նվագում ու երգում Մադի Ուոթերսի ստեղծագործությունը
Քաղաքականությունը հաշվարկ է, շահերի համադրում, աշխարհաքաղաքականությունն՝ առավել ևս։
Կատարվում է քննություն:
Հաղորդվել էր նաև, որ ՀՀ-ում տարբեր առողջապահական հաստատություններում բուժում է ստանում 342 բուժառու։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, որից 4-ը՝ նորածին։