ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է Հռոմի ստատուտի հարցով երկկողմ համաձայնագիր ստորագրել. Կիրակոսյան

Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Մենք ՌԴ-ին առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը նաև հնարավորություններ է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն մտահոգությունների համար, որոնք որոշ գործընկերներ կարող են ունենալ»,- նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` եթե անգամ ռուսական կողմը չցանկանա ստորագրել այդ համաձայնագիրը, ապա, միևնույնն է, անիմաստ է խոսել ՌԴ նախագահի` Հայաստան այցելելու դեպքում հնարավոր ձերբակալության մասին։

«Գործող նախագահները, պետության ղեկավարներն օժտված են իմունիտետով»,- ասաց Կիրակոսյանը։

Վերադառնալով համաձայնագրի թեմային` նա հայտնեց, որ դեռ ամիսներ առաջ` ապրիլին, ռուս գործընկերներին համապատասխան առաջարկն արվել է, համաձայնագրի տեքստն ուղարկվել է, սպասում են պատասխանին։

«Եթե անգամ խնդիրներ կան, լուծումներ էլ կան»,- նշեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930