
Արթուր Ալեքսանյանն ԱԱ-ի եզրափակիչում է և արդեն ունի ՕԽ ուղեգիր

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է և նվաճել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի վարկանիշային առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցեց Լիտվան ներկայացնող Մինդուգաս Վենցհաիտիսի հետ: Ալեքսանյանն, ինչպես նախորդ գոտեմարտերում, ոչ մեծ դժվարությամբ հաղթանակի հասավ 9:0 հաշվով: Արթուր Ալեքսանյանն աշխարհի 5-րդ ոսկե մեդալի համար գոտեմարտը կանցկացնի սեպտեմբերի 23-ին: