Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Իտալական La Repubblica հեղինակավոր թերթի տվյալներով՝ Ադրբեջանը բանակցություններ է վարում Իտալիայի հետ՝ տարբեր տեսակի ռազմական տեխնիկա, սպառազինություն և ռազմամթերթ գնելու համար, որի ընդհանուր արժողությունը տատանվում է 1-2 մլրդ եվրոյի մեջ։
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԼՂ-ի պատվիրակությունը դուրս է եկել Եվլախից՝ ուղևորվելով դեպի Ստեփանակերտ:
Նախարարության մեկ այլ գրառման մեջ հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը մասնակցել է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) մուսուլմանների Եվրոպայում կոնտակտային խմբի հանդիպմանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր X հաշվի գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Էրդողանին:
Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։
Եվս 2 մեղադրյալ, որոնք անմիջականորեն չեն մասնակցել ահաբեկչության կատարմանը, դատապարտվել են 5 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո նրանք ենթակա են արտաքսման Իսլամական Հանրապետության սահմաններից։
Ելույթ է ունեցել նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալլեմանը, որն արցունքն աչքերին Լեռնային Ղարաբաղի հայերին աջակցելու խոսքերից հետո դատապարտել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի և Բելգիայի անգործությունը ստեղծված իրավիճակում։
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 32-րդ տարեդարձը:
ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլը:
Սեպտեմբերի 19-ին գերատեսչությունը ծանուցում էր ուղարկել թռիչքային անձնակազմերին՝ տեղեկացնելով, որ անվտանգության նկատառումներով դադարեցվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը։
Իսկ թիրախի խորհրդանիշն էլ թարս շրջված A լատինական տառն է, որն ընդունված է կարծել որպես Ադրբեջան-Թուրքիա նոր հարձակման խորհրդանիշը
Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի խոսնակը: «Դրոշի հետ կապված լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները՝ միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց։ Արցախում […]
Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Այս մասին գրում է aysor.am-ը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Քաղաքի տարբեր հատվածներում զինված ադրբեջանցիների ներկայությունն անխուսափելիորեն նման միջադեպերի է հանգեցնելու:
Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը
Ադրբեջանը, ի հեճուկս Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածության, սեպտեմբերի 21-ին Հաթերքում նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է սպանել։
Այս հոդվածս հատուկ եմ հրապարակում հենց ՀՀ Անկախության օրը, ոչ միայն այն պատճառով, որ իշխող վարչակազմը կանխատեսելիորեն ճամարտակելու է այսօր «ինքնիշխանության», «պետականության» և իրենց պատճառով պատմական մինիմումի հասած այլ կարևոր արժեքների մասին, այլ նաև այն պատճառով, որ եթե ճիշտ չգնահատենք գլոբալ և տարածաշրջանային տենդենցները, ապա հաջորդ տարի կարող ենք անգամ օրացույցում իներցիայով կարմիր գույնով տպվող այս օրն էլ չունենալ:
Այսօրվա իշխանություններն իրենց ամբողջությամբ սպառել են. իշխանափոխությունը հրամայական է. Օսկանյան
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
Եթե այս պահին չգնանք փոփոխությունների, վերջնականապես տապալվելու ենք. Սուրեն Պետրոսյան
Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Կրակոցներ այժմ էլ կան բայց քանակը նվազել է 12։45-ի դրությամբ, իսկ նկարը արվել է 12։40-ին Հրապարակում։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ կա փաստատուղթ, և այդ փաստաթղթի մեջ արդեն ամեն ինչ ասված է, և այդ փաստաթղթի շուրջ են Եվլախի բանակցությունները վարվելու և որոշվելու է Արցախի հայ բնակչության ճակատագիրը:
Սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին և կարծում է, որ որքան շուտ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կնքեն, այնքան լավ կլինի Հարավային Կովկասի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուր պանթեոնում։
«Արցախի պետականության անկման, հազարավոր զոհերի, հարյուր հազարաներով անտուն գաղթականների համար մեղավոր ու պատասխանատու է Հայաստանի դե-ֆակտո վարչապետը և իր գլխավորած խմբավորումը։ Մնացածը՝ ներքին, թե արտաքին, օգնել են իրենց, բայց մեղավորը դրանք են։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին անընդունելի է որակել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը և կոչ է արել երկխոսություն սկսել երկրների միջև։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: