Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին անընդունելի է որակել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը և կոչ է արել երկխոսություն սկսել երկրների միջև։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է: Այն կարող է կարգավորվել երկխոսության միջոցով: Մենք խոսել ենք երկու կողմերի հետ: ԱԳ նախարարը ուղերձներ և առաջարկներ է ուղարկել, և մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց համար լուծումը երկխոսությունն է»,- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տված մամուլի ասուլիսում ասել է Ռաիսին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930