
Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա. Վարուժան Գեղամյան

3 բան, որոնք բացարձակ ճշմարտություն են։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Արցախի պետականության անկման, հազարավոր զոհերի, հարյուր հազարաներով անտուն գաղթականների համար մեղավոր ու պատասխանատու է Հայաստանի դե-ֆակտո վարչապետը և իր գլխավորած խմբավորումը։ Մնացածը՝ ներքին, թե արտաքին, օգնել են իրենց, բայց մեղավորը դրանք են։
Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա։
Այս օրերին փողոցում առկա քաղաքական դեմքերը և ուժերը, ցավոք, ունակ չեն լուծել ազգային իշխանություն ձևավորելու հարցը։
Սա նշանակում է, որ պայքարն ավելի բարդ է, քան պատկերացնում ենք։ Բայց պայքարը նաև այլընտրանք չունի»,- գրել է նա: