
Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին. Հաջիև

Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին և կարծում է, որ որքան շուտ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կնքեն, այնքան լավ կլինի Հարավային Կովկասի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մենք աջակցում ենք խաղաղության օրակարգին և հավատում ենք, որ որքան շուտ խաղաղության պայմանագիր կնքվի երկու երկրների միջև, այնքան լավ ողջ տարածաշրջանի համար», – ասել է Հաջիևը Euronews-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Ադրբեջանը նաև աջակցում է ինտեգրված Կովկասյան տարածաշրջանի հայեցակարգին և կոչ է արել Երևանին «ձգտել բարիդրացիական հարաբերությունների հարևան երկրների հետ՝ նրանց նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու փոխարեն»։