ԼՂ դեմ Բաքվի ագրեսիան բացահայտ արհամարհանք է դեէսկալացիայի վճռական կոչերի նկատմամբ. ՀՀ ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան բացահայտ արհամարհանք է դեէսկալացիայի վճռական կոչերի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Լատվիայի արտգործնախարար Կրիշյանիս Կարինշի հետ հանդիպմանը, որի մասին ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է X-ի իր բլոգում։

«Մինչ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը, Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Դա հակասում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված գործընկերների բոլոր ջանքերին, բացահայտ արհամարհանք է դեէսկալացիայի վճռական կոչերի նկատմամբ։ Պետք է հետևեն միջազգային հանրության քայլեր»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930