Իրանում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն անվանում են ՆԱՏՕ-Թուրան կամուրջ. Քաղաքագետ
«Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի տարբեր ֆորմատներին առավել ակտիվ մասնակցում է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ապա՝ Վրաստանը, Ադրբեջանը, և միայն վերջում՝ Հայաստանը: Այս դասավորվածությունը կարևոր է հասկանալ, երբ խոսում ենք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների մասին»,- «ՀՀ-ՆԱՏՕ. մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն տարածաշրջանային անվտանգության համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը:
«ՆԱՏՕ-ն տարածաշրջանում հայտնվել է, այդ թվում՝ 2020թ. պատերազմի արդյունքում. համատեղ մոնիտորինգային կենտրոն Աղդամում՝ Թուրքիայի հետ, այդ թվում՝ համարվում է ՆԱՏՕ-ի ներկայության կոմպոնենտ՝ Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության մեջ»,- նկատեց նա:
Սերգեյ Մելքոնյանն ուշագրավ դրվագ ներկայացրեց իրանցի գործընկերների հետ ունեցած քննարկումներից:
«Մենք մեր իրանցի գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել, և Իրանում այլ դիսկուրս կա՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ: Իրանում «Զանգեզուրի միջանցքն» անվանում են ՆԱՏՕ-Թուրան միջանցք: Դա առաջին հերթին աշխարհաքաղաքական պրոյեկտ է, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում