Լիբիայում 150 մարդ է զոհվել «Դանիել» ցիկլոնի առաջացրած հեղեղումների հետևանքով
Լիբիայում առնվազն 150 մարդ է զոհվել «Դենիել» ցիկլոնի առաջացրած հեղեղումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է Al Bawaba պարբերականը։
Նշվում է, որ փոթորիկն անցել է մի շարք քաղաքներով, այդ թվում՝ Բենգազի, Ալ-Մարջ և Դերնա։ Փոթորկի ճանապարհին հայտնված քաղաքներում ջրամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել։
Իր հերթին Mena պարբերականը հաղորդում է, որ Լիբիայի կառավարությունը Դերնան հայտարարել է տարերային աղետի գոտի։
Անցյալ շաբաթ «Դենիել» փոթորիկը մոլեգնում էր Հունաստանում, Թուրքիայում և Բուլղարիայում՝ առնվազն 14 մարդու մահվան պատճառ դառնալով։