
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերված զենքը և փամփուշտները գտել է 1992 թ.՝ Արցախում, բերել ու պահել տանը…

Քրեական վարույթի շրջանակներում սեպտեմբերի 2-ին, ժամը 10-ին, Նորավան գյուղի 63-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարած խուզարկության ընթացքում տան նկուղում հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի մեկ ինքնաձիգ` փամփշտատուփում 9 փամփուշտ, երկու փամփշտատուփ, ինքնաձիգի 160 և ատրճանակի մեկ փամփուշտ: Նույն տեղում հայտնաբերվել է նաև երեք պահեստատուփ և ինքնաձիգի 189 փամփուշտ:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերված զենքը և փամփուշտները գտել է 1992 թ.՝ Արցախում, բերել ու պահել տանը` ինքնապաշտպանության նպատակով:
Կատարվում է քննություն: