Բաժիններ՝

Նիգերում իշխանությունը զավթած զինվորականները որոշել են բացել օդային տարածքը

Նիգերի ռազմական ղեկավարությունը որոշում է կայացրել սեպտեմբերի 4-ից բացել օդային տարածքը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ֆրանսալեզու լրատվամիջոցները:

Խռովարարները օգոստոսի 6-ին փակել էին Նիգերի օդային տարածքը թռիչքների համար՝ իրենց որոշումը բացատրելով հարևան երկրների կողմից ներխուժման սպառնալիքով:

Հուլիսի 26-ին հայտնի է դարձել, որ Նիգերի նախագահական գվարդիայի աշխատակիցների մի մասը հանդես է եկել պետության ղեկավար Մոհամեդ Բազումի դեմ, որը հեռացվել է իշխանությունից: Նիգերի զինված ուժերի գլխավոր շտաբը աջակցել է ապստամբության կազմակերպիչներին:

Երկրի նոր ղեկավար Է հայտարարվել բանակի գեներալ Աբդուրահման Թչիանին։

ECOWAS-ը, Եվրամիությունը, Ֆրանսիան և մի շարք այլ պետություններ դատապարտել են ռազմական հեղաշրջումը և պահանջել ազատ արձակել Բազումին և վերականգնել նրա նախկին պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930