«Զանգեզուրի միջանցք»-ի, թուրք-ադրբեջանական ծրագրերի մասին Հովհաննես Քաջազնունին խոսում էր դեռևս 100 տարի առաջ

Արա Զարգարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Զանգեզուրի միջանցք»-ի, թուրք-ադրբեջանական ծրագրերի մասին Հովհաննես Քաջազնունին խոսում էր դեռևս 100 տարի առաջ

«Այս փոփոխությունների հետևանքով Թուրքիան բաժանված է այսօր Նախիջևանից միմիայն Արաքսի հոսանքով, իսկ Նախիջևանը բաժանված է Ազրբեյջանից միմիայն հայկական Զանգեզուրի մի շատ կարճ անցքով։ Ալեաթ-Ջուլֆա երկաթուղային գիծը, որ ավարտելու վրա է այսօր, կներկայացնե այդ վերջին բաժանումը ևս ու Բաքուն ֆիզիկապես կկապի Նախիջևանի, ուրեմն և Անգորայի հետ։Միամտություն կլիներ կարծել, թե մի պատահական դասավորումն է սա, անակնկալ դեպքերի անակնկալ հետևանքով։ Եթե չասեմ էլ, թե կանխամտածված և պատրաստված ծրագիր է սա` այնուամենայնիվ շատ որոշակի արտահայտած քաղաքական tendence է։…Ո՞ւր է տանում այս վերադարձը և` զարգանալով ո՞ւր է բերելու Թուրքիան։ Առաջին հերթին Ազրբեյջան։ Թերևս ավելի ճիշտ լիներ, եթե ասեի հոգնակի Ազրբեյջաններ, որովհետև բացի Անդրկովկասյանից, կա նաև պարսկական Ազրբեյջան, որը նույնքան գայթակղեցուցիչ է Թուրքիայի համար։…Թուրքիան աչք ունի Ազրբեյջանի վրա։ Պատճառները միանգամայն հասկանալի են։

Ազրբեյջանը` իր ավելի քան երկու միլիոն թուրք ազգաբնակչությունով` ազգային-պետական տեսակետից շատ կարևոր հավելումն է Թուրքիայի համար։ Այն Թուրքիայի, որ ինքը հազիվ հինգ-վեց միլիոն թուրք ունի ամբողջ Անատոլիայի մեջ։ Սա մեկ։

Երկրորդ. իր մեջն առնելով Ազրբեյջանը, Թուրքիան կհաստատվի Կասպից ծովի ափերի վրա ու ծովով կկապվի Անդրկասյան ցեղակից Թուրքիստանի հետ»։

(Հովհաննես Քաջազնունի, «Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թէ Ռուսաստան»):

Տեսանյութեր

Լրահոս