
Սրտաբանը խոսել է հիպերտոնիկ հիվանդների համար շոգի վտանգի մասին

Հիպերտոնիայով և հիպոթենզիայով հիվանդները ամռանը շատ դժվար ժամանակ են ունենում, քանի որ բարձր ջերմաստիճանը մեծ սթրես է առաջացնում սրտանոթային համակարգի վրա։ Այս մասին Газета.Ru-ին տված հարցազրույցում պատմել է սրտաբան Տատյանա Օյունարովան։
«Շոգ օրերին սրտանոթային համակարգը գտնվում է ահռելի սթրեսի մեջ. հաճախանում են սրտի աշխատանքը և շնչառությունը, որոշ դեպքերում առաջանում է շնչահեղձություն, օդի պակասի զգացում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, արյան ճնշման նվազում կամ բարձրացում»,- ըստ shantnews-ի՝ հավելել է մասնագետը:
Սակայն ոչ միայն ինտենսիվ շոգը կարող է խնդիր լինել սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Թերապևտ Նադեժդա Չերնիշևան ասել է, որ անձրևոտ եղանակին հիպերտոնիկ և հիպոթենզիվ հիվանդների ինքնազգացողությունը կարող է վատանալ։
Նա հավելել է, որ անձրևների ժամանակ մթնոլորտային ճնշումը նվազում է, ինչը հիվանդություն ունեցող մարդկանց մոտ կարող է արյան ճնշման տատանումներ առաջացնել։ Մասնագետի այս խոսքերը մեջբերվել են RT պորտալում։