Նիգերի իշխանությունները պարզաբանել են երկրից դեսպանների հեռանալու պահանջները
Նիգերի ապստամբների կողմից ստեղծված Հայրենիքի փրկության ազգային խորհրդի ղեկավարի խորհրդականը պարզաբանել է երկրից դեսպանների հեռանալու պահանջները։
Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, Հայրենիքի փրկության ազգային խորհրդի ղեկավար Նիեմին առայժմ վտարում է միայն Ֆրանսիայի դեսպանին։Պաշտոնյան նշել է, որ ֆրանսիացի դիվանագետ Սիլվեն Իտենը պետք է լքի Նիգերի տարածքը 48 ժամվա ընթացքում։ Նրա խորհրդականը հերքել է Նիգերից ԱՄՆ-ի, Գերմանիայի և Նիգերիայի դեսպաններին արտաքսելու մասին տեղեկությունը, որը հայտնել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ։
Գործակալություններն իրենց գրառումներն ավելի ուշ ջնջել են, որովհետև աֆրիկյան պետության արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ և հայտնել, որ նման կոչ չի անում։