
Սաուդյան Արաբիայում հզոր փոթորիկը մեծ ավերածություններ է արել

Սաուդյան Արաբիայում օգոստոսի 22-ին ուժգին փոթորիկը մեծ ավերածություններ է արել մի քանի շրջաններում, այդ թվում՝ Ջիդդա և Մեքքա քաղաքներում։
Իրանական Tasnim գործակալությունը տեսանյութ է տարածել՝ նշելով, որ հզոր քամիները վտանգ են ներկայացրել Մեքքայի մեծ մզկիթի ուխտագնացների համար։ Փոթորիկը քշել-տարել է պլաստիկ արգելապատնեշներ, պոկել էլեկտրական հաղորդալարերը։ Իսկ Ջիդդայում քամիներն ուղեկցվել են ավազամրրիկով։ Որոշ վայրերում հեղեղվել են փողոցները՝ քշել-տանելով մեքենաներ։
Օգոստոսի 22-ին երկրի Ազգային օդերևութաբանական կենտրոնը նախազգուշացրել էր առաջիկա 24 ժամում ամպրոպի և ուժգին քամիների մասին։