
Դեղձով, սպանախով, պանրով և բոված նուշով ամառային աղցան

Բաղադրիչներ
• սպանախ կտրատած
• դեղձ- 2 հատ, շերտատած
• ավոկադո- 1 հատ, կտրատած
• ½ գլուխ կարմիր սոխ- բարակ կտրատած
• պանիր (համեղ կլինի այծի պանրով)- ½ բաժակ, փշրած
• բոված նուշի փաթիլներ- ½ բաժակ
Թանձրուկի համար
• ձեթ- 3 ճ/գ
• բալզամիկ քացախժ 3 ճ/գ
• սխտոր- 1 պճեղ, ճզմած
• մանանեխ- ½ թ/գ
• շաքարավազ – 1֊2 թ/գ
• աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Թանձրուկի բաղադրիչները խառնել առանձին ամանի մեջ։ Աղցանամանի մեջ լցնել աղցանի բաղադրիչները, ավելացնել թանձրուկը, խառնել, մատուցել։