Բաժիններ՝

Բելգորոդի մարզում մեկ օրում տարբեր զինատեսակներից մոտավորապես 115 արձակում է գրանցվել

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները մոտավորապես 115 տարբեր տեսակի զինամթերք են արձակել Բելգորոդի մարզի բնակավայրերի ուղղությամբ։ Պաշտոնյան իր Telegram ալիքում հայտնել է, որ անհայտ օբյեկտի ընկնելու պատճառով տուժել է մեկ մարդ։

«Կրասնոյարուժսկի շրջանում յոթ հրետանային արկ է արձակվել Կոլոտիլովկա գյուղի ծայրամասի, իսկ երկու հրետանային արկ՝ Պրիլեսիե գյուղի ծայրամասի ուղղությամբ», – նշել է նահանգապետը՝ հավելելով, որ տուժածներ չկան։

Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին Բելգորոդի շրջանում 13 հրետանային արկ են արձակել Նեխոտեևկա գյուղի ուղղությամբ, իսկ Ժուրավլյովկա և Կրասնի Խուտոր գյուղերի ուղղությամբ՝ համապատասխանաբար 10 և 5 հրետանային արկ։ Նաև գնդակոծության տակ է հայտնվել Շչետինովկա գյուղը. գրանցվել են 11 հրետանային արկերի և 58 նռնականետային կրակոցներ։

«Նաումովկա գյուղում անօդաչու թռչող սարքից մեկ նռնակ է գցվել: Շրջանի բնակավայրերից ոչ մեկում տուժածներ և ավերածություններ չկան», – տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավարը։

Շեբեկինսկի շրջանում օգոստոսի 8-ին չորս ականանետային արկ է արձակվել Պանկով խուտորի ուղղությամբ և երեքական ականանետային արկ՝ Նովայա Տավոլժանկա գյուղի և Կրասնոյե ավանի ուղղությամբ։

Իսկ օգոստոսի 9-ի առավոտյան Կրասնոյարուժսկի շրջանի Կոլոտիլովկա գյուղում չպարզված օբյեկտի ընկնելու հետևանքով մասնավոր տան տարածքում բռնկվել է խոտի մարագը, կա տուժած՝ մեկ տղամարդ՝ ոտնաթաթի բեկորային վնասվածքով: Նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն, հոսպիտալացման կարիք չի զգացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս