
Թրամփը հայտարարել է, որ ինքը միակ մարդն է, ով կարող է կանխել Երրորդ աշխարհամարտը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը միակ մարդն է, ով կարող է կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։
«Ես կկանխեմ Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է նա Հարավային Կարոլինայում հանրապետականների դրամահավաքի ժամանակ: «Այսօր զենքն այնքան հզոր է, որ կարող է ոչնչացնել ողջ աշխարհը։ Ես կհոգամ, որ դա տեղի չունենա: Եվ ես իսկապես հավատում եմ, որ ես միակն եմ, ով կարող է դա անել»:
Նա նաև նշել է, որ հաջորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ինքը Ուկրաինայում խաղաղ կարգավորման կհասնի նույնիսկ մինչև Օվալաձև գրասենյակ մտնելը։
«Մենք դա կկարգավորենք անմիջապես և արդարացիորեն, ոչ այս կամ այն կողմի համար: Մենք դա արդարացիորեն կկարգավորենք»,- հավելել է Թրամփը։