Սուրեն Պապիկյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն oգոստոսի 4-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախարարն ու դեսպանը հանդիպման ընթացքում քննարկել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: